Սիրիայի դեմ Արեւմուտքից ռազմական հնարավոր հարվածի լուրերին զուգահեռ, վերջին օրերին Իսրայելում կտրուկ աճել է կենդանիների համար հակագազերի պատվերների քանակը, հայտնում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը:
Մարդիկ մտահոգված են ոչ միայն իրենց եւ իրենց ընտանիքների անդամների ճակատագրով, այլեւ ընտանի կենդանիների, եւ նրանց համար պաշտպանական համալիրներ են փնտրում, պատմել է Էթի Ալթմանը՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից մեկի նախագահը: Սակայն ներկայումս խանութներում կենդանիների համար հակագազեր գնել հնարավոր չէ, եւ ցանկացողներին խորհուրդ են տալիս դիմել արտադրողներին, հաղորդում է NEWSru.com-ը:
Իսրայելցիները զանգում են ձեռնարկություններ եւ գրավոր դիմումներ թողնում, վերջին օրերին «Սուպերգում» գործարանն ստացել է նման հարյուրավոր դիմումներ:





























