Ոսկու հանքավայրի «Մուցք» նախագծի շրջանակներում  «Orogen Gold» ընկերության վերահսկիչ հորատման ծրագիրը Հայաստանում հայտնաբերել է, որ տվյալ հանքավայրում ոսկու պարունակությունը նկատելիորեն ավելի շատ է, քան նախկինում հաղորդում էին: Այդ մասին գրում է բրիտանական «Proactive Investors» կայքը:

«Orogen Gold» ընկերությունը այժմ անցնում է հորատման ծրագրի երկրորդ փուլը եւ կծախսի 2.5 մլն դոլար, որպեսզի ձեռք բերի  ունեցվածքյին իրավունքի 80 տոկոս մասնաբաժին: Այս առնչությամբ ընկերության գործադիր տնօրեն Էդ Սլոուին հայտարարել է. «Այդ արդյունքները հաստատում են, որ «Մուցքը» տվյալ էպիթերմալ տարածքում ծանծաղ խորության ոսկու նոր հանքավայր է: Մուցքում հորատման հանքահորերից հայտնաբերված նմուշների ստուգողական վելուծության արդյունքները, ինչպես նաեւ նախկին հորատման հանքահորերից ձեռք բերվածի արդյունքների կրկնակի վերլուծությունը գերազանցեցին տվյալ նախագծի մեր սպասելիքները»: