Ֆրանկֆուրտ-նա-Մայնում(ԳԴՀ) ոստիկանությունը ծխախոտի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել է Ղազախստանի գլխավոր դեսպան Ախաթ Ալպիսբաեվին:

«Այդ հարցի հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում նաեւ կարգապահական միջոցառումների հետ կապված, բոլոր մեկնաբանությւնները կլինեն միայն այն ժամանակ, երբ մանրամասն պարզենք իրավիճակը»,- հայտնել է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ժանբոլաթ Ուսենովը:

Ոստիկանույթունը մի քանի օր հետեւել է կասկածյալին: Դատարանը դիվանագետին կալանավորելու վճիռ է կայացրել: Գերմանացի դատախազն ու քննիչները չեն մեկնաբանում իրավիճակը, հաղորդում է «Gazeta.ru»-ն: