Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Արեւմուտքի կողմից Սիրիայում ռազմական գործողությունները եթե կարճ լինեն, դրանք Թուրքիային չեն բավարարի:
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Սիրիայում Արեւմուտքի կողմից իրականացվելիք սահմանափակ գործողությունները Թուրքիային չեն բավարարի, քանի որ Թուրքիային պետք է ռեժիմին ստիպել հեռանալ իշխանությունից:
Սիրիայում ռազմական գործողությունները պետք է Կոսովոյի պես լինեն: Չպետք է լինեն մեկ կամ երկօրյա հարվածել-հեռանալ սկզբունքուվ,-ասել է Էրդողանը՝ շեշտելով, թե Թուրքիայի մասնակցության համար խորհրդարանից թույլտվություն ստանալու կարիք չկա, քանի որ նախկին թույլտվության ժամկետը լրանում է հոկտեմբերի 4–ին:





























