Եգիպտոսը հերթական հուզումնալից ուրբաթն է անցկացրել՝  «օրինականության վերականգնման ուրբաթը»։ Ութ մարդ զոհվել, մոտ 190-ը վնասվածքներ են ստացել։

Պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ օգոստոսի 30-ին փողոց են դուրս եկել։ Բողոքի ցույցը ստացել է  «Օրինականության վերականգնման ուրբաթ» անվանումը,  նախապես հայտարարվել էր, որ այն խաղաղ բնույթի է։ Սակայն շուտով հանրահավաքը վերածվել էր ոստիկանության հետ բախումների, հայտնում է ՆՏՎ-ն։

Ոստիկանությունը կրկին «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների է ձերբակալել պարեկային ժամը խախտելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Կահիրեում սկսվել է իսլամիստների զանգվածային երթը

Ոստիկանությունը Եգիպտոսում ցրում է իսլամիստների ակցիան. Կան զոհեր

Կահիրեից բացի, համեմատաբար ավելի սակավամարդ ցույցեր են անցկացվել Ալեքսանդրիայում, Սուեցում, Իսմայիլիում եւ այլ քաղաքներում։

Պորտ Սայիդում ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, արդյունքում մեկ մարդ զոհվել, 21-ը տւժել են։