Այսօր օգոստոսի 31-ն է՝ համացանցի որոշ օգտատերերի համար Բլոգի Օրը: Այն որոշել են տոնել 2005թ.-ին LiveJournal-ի երկրպագուները, որոնք նումերոլոգիայի օգնությամբ «պարզել են», որ blog բառն իր մեջ ներառում է 3108 թվերը:

Թիվը, բնականաբար, վերածելով ամսաթվի, ստացվում է 31.08՝ սկսել են տոնել ամռան վերջին օրը: Ավանդույթներից մեկի համաձայն բոլոր բլոգերները իրենց գործընկերների էջերում 5 ակնարկ պետք է հրապարակեն: Այժմ աշխարհում հաշվվում է ավելի քան 75 մլն նմանատիպ ինտերնետ-ռեսուրս, նշում է Itexpo.ru-ն: