Գումարի պակասությունից մարդու ինտելեկտը սկսում է նվազել. նման անմխիթար եզրակացության են հանգել գիտնականները:
Կանադացի գիտնականները հետազոտել են մարդու IQ-ի (ինտելեկտուալ զարգացում) եւ նրա նյութական բավարարվածության միջեւ կապը: Տարբեր չափի եկամուտ ունեցող 400 կամավորների հետ փորձեր անցկացնելով՝ նրանք հանգել են եզրակացության, որ գումարի պակասը, վճարումներ կատարել չկարողանալու մասին մտածմունքները նվազեցնում են IQ-ի մակարդակը: Հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են գիտական Science ամսագրում:
Եթե փորձը կրճատ նկարագրենք, ապա գիտնականների կարծիքով աշխատավարձի պակասությունը ուղղակի «բթացնում է» մարդկանց: Մարդկանց մոտ, ովքեր մշտպես մտածում են ֆինանսի մասին, նկատվել է IQ-մակարդակի իջեցում 13 միավորով, նշում է «ԵվրոԶԼՄ»-ն:
Մասնագետները բացատրում են. եթե մարդն անընդհատ մտազբաղ է՝ որտեղ աշխատի, նա կորցնում է առաջադրանքը արդյունավետ կատարելու կենտրոնացումը, նյարդայնանում է եւ անգամ կորցնում է տրամաբանական մտածողության կարողությունը: Նյութական միջոցների շուրջ մարդու հոգսը գիտնականները համեմատել են պարբերական անքնության հետ: Այսինքն գումարի պակասությունը, ինչպես եւ քնի պակասը, մարդուն վերածում են անգործունակ աշխատակցի:





























