Տարիների ընթացքում մարդիկ սովորում են միմյանց,  եւ նրանց կողակցի ձայնը ավելի հեշտությամբ կարելի է առանձնացնել ընդհանուր աղմուկից: Սա թույլ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել օտար ձայներին: Սակայն միաժամանակ ավելի հեշտ է լռեցնել, գրում է The Province-ը:

Սակայն կողակցի ձայնը անտեսելու կարողությունը տարիքի հետ թուլանում է: Կանադայի Թագավորական համալսարանի աշխատակիցները արձանագրում են. ծանոթ ձայները մարդու ուղեղում ազդում են հատուկ ցանցի վրա: Տարեց մարդու համար առավել դժվար է կենտրոնանալ անծանոթ ձայների վրա՝ դրանք տարբերակելով արդեն ծանոթ հնչյուններից, հաղորդում է MedDaily.ru-ն:

Գիտնականները 44-ից 79 տարեկան ամուսնացած մարդկանց հատուկ խնդրել են իրենց ձայնագրել ինչ-որ տեքստ կարդալուց: Փորձի յուրաքանչյուր մասնակից հետո լսում էր իր կողակցին՝ միաժամանակ լսելով նաեւ օտարի ընթերցանությունը: Արդյունքում պետք էր պատմել, թե ինչ են ասել ամուսինն ու անծանոթը: Պարզվել է, որ բոլոր հասակի մարդիկ ավելի լավ ընկալում են կողակցի ձայնը, սակայն հենց միջին տարիքի մարդիկ լռեցնում են ամուսնու ձայնը, որպեսզի ավելի լավ լսեն անծանոթին: