Ավստրիացի գիտնականները հանգել են եզրակացության,որ մարդու բնավորության որոշակի գծեր ուղղակի կապված են նրա վերարտադրողական գործունեության հետ: Աշխատանքի ընթացքում հետազոտողները վերլուծել են գրանցամատյանում 1927-ից մինչեւ 1968 թվականները ծնված ավելի քան 7000 երեխաների եւ նրանց ծնողների տվյալները:
Ինչպես պարզվել է, տղամարդիկ, որոնց բնորոշ է անձի դյուրագրգիռ տեսակը, ընտանիքում ավելի քիչ երեխաներ ունեն, քան նրանց նախնիները: Ի տարբերություն դյուրագրգիռների, էքստրավերտ տղամարդիկ բաց են աշխարհի եւ շփման համար, ընտանիքում հաճախ մեծ թվով երեխաներ ունեն, հաղորդում է MIGnews.ru-ն:
Կանանց, որոնց հետազոտության ընթացքում նկարագրել են որպես «բարեխիղճ», կամ հրաժարվում են երեխաներ ունենալ, կամ էլ միայն մեկ երեխա են ունենում:





























