Գրիպի հետեւանքով մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ճարպակալմամբ:
Հենց այդ պատճառով նրանք պետք է անպայման պատվաստվեն, գրում է The National Post-ը՝ վկայակոչելով Մաքմաստերի համալսարանի համաճարակաբանների աշխատանքները: Գիտնականների կարծիքով վտանգի գոտում են հայտնվում այն մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից ավել է: Դեռ պարզ չէ, արդյոք ավել քաշը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ, թե ընթացքը բարդացնում են ուղեկցող ճարպակալման հիվանդությունները, ինչպես օրինակ շաքարախտը, սիրտ-անոթային համակարգի խնդիրները: Այժմ գրիպի ավելի քան 230 դեպքի հետազոտությունը չի պատասխանել այդ հարցին, հաղորդում է Medvesti.com-ը:
Տրամաբանական է այն եզրակացությունը, որ գրիպի բարդացման(սուր թոքաբորբ, շնչարգելություն) առավել շատ տոկոս նկատվում է բնակչության տարեց հատվածի մոտ: Հենց այն էլ հաճախ ենթարկվում է հոսպիտալացման ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Տարեց մարդկանց շրջանում մեծ է նաեւ մահացության դեպքերի թիվը տվյալ վարակից: Վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ մանուկները մեծահասակներից հաճախ են սուր թոքաբորբով վարակվում: Ընդ որում տվյալ դեպքում այդ խմբի շրջանում մահացության դեպքերը բավական քիչ են: Հղիության ընթացքում գրիպով վարակված կանանց մեծամասնությունը բժիշկների մշտական հսկողության ներքո է, քանի որ այդ դեպքում մեծ է պտղի ներարգանդային հիվանդության կամ վիժման հավանականությունը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























