Առավոտյան սուրճը տարբերակ չէ նրանց համար, ովքեր ցանակնում են ողջ օրվա համար թարմություն ստանալ, պնդում են բրիտանացի գիտնականները: Նրանց կարծիքով առավել հարմար է սուրճը խմել կեսօրին ժամը 2-ին: Այդ մասին գրում է Inpress.ua-ն:

«Հենց ճաշի ժամերին է սովորաբար հոգնածությունը վրա հասնում, նվազում է կենտրոնանալու հնարավորությունը, ուստի սուրճը պետք կգա»,- նշվում է հաղորդման մեջ, գրում է ukrinform.ua-ն:Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կոֆեինը կանգնեցնում է ադենոզին նեյրոփոխադրողի գործունեությունը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հակաբորբոքիչ: Միաժամանակ կոֆեինը ակտիվացնում է գլխուղեղի նեյրոններին: Արդյունքում մարդու մոտ նկատվում է տրամադրության բարձրացում, հիշողության լավացում, ավելանում է արձագանքման արագությունը եւ ամրապնդվում են ուղեղի ճանաչողական գործառույթները: Միաժամանակ, ավելի վաղ պարզվել էր, որ սուրճը նպաստում է ճարպակալմանը:

Արեւմտյան Ավստրալիայի բժշկական հետազոտութույունների ինստիտոիտի աշխատակիցները եւ այդ շրջանի մյուս համալսարանները լաբորատոր մկների վրա փորձեր են իրականացրել: Սննդակարգում կոֆեինի ներառման ժամանակ մկների քաշը ներքին ճարպակալման հաշվին ավելանում էր: Ճարպակալման հենց այդ տեսակն էլ մեծացնում է շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: