Գիտնականները հերքել են ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, ու Վլադիվոստոկի երկնքում երկնաքար է պայթել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես պատմել է ՄՊՀ-ի Շտերնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի աշխատակից Վլադիմի Սուրդինը, երկնքում տեղի ունեցած պայթյունի ականատեսները ամենայն հավանականությամբ, տեսել են Բայկոնուրից մեկնարկած «Զենիթ» հրթիռի փուլերից մեկը:
Հիշեցնենք, որ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Վլադիվոստոկի երկնքում երկնաքար է պայթել: Նաեւ հայտնվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էր ընկնող երկնաքարը:





























