Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առաջ կկանգնի սպանության հրահրման մեղադրանքով: Այս մասին հեռուստաեթերից հայտնարարել է երկրի դատախազը: Հայտնի չէ, թե երբ է սկսվելու դատավարությունը: 

Նախկին նախագահի հետ սպանություն եւ բռնություն հրահրելու համար մեղադրվում են «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման 14 անդամներ, որոնք ընտրությունների ժամանակ սատարել էին Մուրսիին:  Խոսքը 2012թ. դեկտեմբերին Կահիրեի նախագահական պալատի մոտ Մուրսիի համակիրների եւ հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումների մասին է, որոնց հետեւանքով զոհվել էր մի քանի մարդ:

Բողոքողները հանդես էին գալիս Սահմանդրական հռչակագրի փոփոխոթյունների նախագծի դեմ, որն ավելացնում էր երկրի նախագահի լիազորությունները, հայտնում է lenta.ru-ն:

Բացի դրանից,  հուլիսին պաշտոնանկ արված նախագահին մեղադրել էին լրտեսության եւ ՀԱՄԱՍ շարժման հետ հանցավոր կապեր ունենալու մեջ: Ըստ քննության վարկածի`  2011թ. պաղեստինցիները Մուրսիին օգնել էին փախչել բանտից, որտեղ նա հայտնվել էր Հոսնի Մուբարաքի դեմ ընդվզելու ժամանակ: 

Մուհամեդ Մուրսին եւ Մահմեդական եղբայրների առաջնորդները կալանավորվել էին, երբ հուլիսի 3-ին Եգիպտոսի զինվորականները նախագահին պաշտոնանկ էին արել: