Իր ժողովրդի կայունության եւ բանակի շուրջ համախմբվածության արդյունքում Սիրիան կկարողանա դիմակայել ցանկացած արտաքին ագրեսիայի ճիշտ այնպես, ինչպես ամեն օր դիմակայում է ահաբեկչական խմբավորումների արտաքին ագրեսիային: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու ամերիկյան սպառնալիքների հետ կապված Սիրիայի շուրջ զարգացումները, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Նախագահը հայտարարել է, որ այդ սպառնալիքները չեն ստիպի Սիրիային հրաժարվել իր սկզբունքներից եւ ահաբեկչության դեմ պայքարից: Նրա խոսքով՝ բանակը մեկը մյուսի հետեւից հաղթանակներ է տանում եւ իր վերջնանպատակին կհասնի՝ ամբողջ Սիրիայի տարածքում լիարժեք անվտանգություն եւ կայունություն ապահովելով:

Իր հերթին Բորուջերդին նշել է, որ Իրանը հավատարիմ է Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին աջակցելուն: Նա նշել է, որ Սիրիայի դեմ ցանկացած գործողություն կտապալվի եւ բացասական հետեւանքներ կունենա հենց դրանք իրանականացնողների համար: