ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտադիր է շուտով այցելել տարածաշրջան:

«Շուտով ես կայցելեմ Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ՝ իմ ջանքերը սկսելու եւ կարգավորման հասնելու համար»,- գրել է  դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նախորդ ամիս Ջեյմս Ուորլիքը նշանակվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: 

Ջեյմս Ուորլիքը նախկինում եղել է ԱՖղանստանի եւ Պակիստանի գծով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ եւ ԱՄՆ-ի ու Աֆղանստանի անվտանգության երկկողմ համաձայնագրի գլխավոր բանակցող: Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը (2009-2012) եւ աշխատել պետդեպարտամենտի պատասխանատու պաշտոններում: