ԱՄՆ-ի՝ Սիրիային ուղղված հարվածը բխում է այդ երկրի կառավարության դեմ պայքարող ծայրահեղականների շահերից, այդ թվում՝ «Ալ-Կաիդայի»: Այս մասին հայտարարել է Թեքսաս նահանգի սենատոր եւ 2016թ նախագահական ընտրությունների պպոտենցիալ թեկնածու Թեդ Քրուզը: Սենատորը քննադատել է Սիրիային հարվածելու Բարաք Օբամայի ծրագրերը:
«Մենք այդ խաղում խաղադրույքներ չունենք: Մենք պետք է կենտրոնանանք ԱՄՆ-ն պաշտպանելու վրա: Հենց դրա համար են երիտասարդները համալրում բանակի շարքերը, այլ ոչ թե «Ալ-Կաիդայի» համար օդուժ ծառայելու»,-ասել է սենատորը, որին մեջբերում է Politico պարբերականը:
Նրա խոսքով՝ Օբամային փաստացի պարտադրում են ռազմական գործողություններ սկսել այն բանից հետո, ինչ նա նախազգուշացրել է անխուսափելի հետեւանքների մասին, եթե Սիրիան քիմիական զենք կիրառի: «Երեւում է, որ նախագահը ուզում է հասնել Սիրիայի հարվածելուն՝ իր իմիջը պաշտպանելու, քանի որ նա «կարմիր գիծ է» անցկացրել, իսկ հիմա «բլեֆ է» անում»,-ասել է Քրուզը:
Ինչպես հաղոդում է «ՌԻԱ Նովոստին», տեքսասցի սենատորը մոտ է պահպանողական «թեյախմության շարժմանը» եւ դեմ է հանդես գալիս, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի այլ երկրների գործերին:





























