Եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրումը երկրի քաղաքականության հիմնաքարերից է: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Ավելի վաղ սեպտեմբերի 4-ին կայացած ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Եվրասիական միությանը երկրի անդամակցության հեռանկար չի տեսնում, սակայն չի բացառում, որ ապագայում նման բան կարող է պատահել:
Մինչդեռ նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում հայտարարել են, որ անգամ անթույլատրելի է մտածել այդ կառույցին անդամակցելու մասին: Այդ մասին հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության անդամ Գեորգի Գաբաշվիլին:





























