ԵՄ դիվանագետները սեպտեմբերի 3-ին արտակարգ հանդիպում են անցկացրել Երեւանում, որպեսզի հստակեցնեն իրենց հետագա քայլերը, հաղորդում է EU Observer-ը: 

Լրագրողների հետ զրույցում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ դիվանագետները սերտ խորհրդակցություններ են անցկացնում իրենց հայ գործընկերների հետ: «Երբ մենք ունենանք ողջ տեղեկատվությունը, մենք իհարկե, կքննարկենք հայտարարված որոշման բոլոր պոտենցիալ հետեւանքները»,-ասել է նա:

Ինչպես գրում է EU Observer-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղի խճճված իրադարձությունների համատեքստում:

Հոդվածում նաեւ նշվում է, որ Ռուսաստանը սպառնացել է Մոլդովային եւ Ուկրաինային, որոնք նույնպես ձգտում են առավել սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ: