Սիրիայում իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում՝ ապահովելու միջազգային նորմերի պահպանումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ, որ պետք է գործենք: Մենք դատապարտում եւ բանաձեւեր ենք թողարկում, սակայն ոմանք դրանցից չեն վախենում եւ այդ ժամանակ միջազգային օրենսդրության նորմերը խախտվում են»,-հայտարարել է Օբաման:
Ընդ որում, Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայում կրկնել նույն հետախուզական սխալները, ինչ Իրաքում: Նա վստահեցրել է, որ քիմիական զենք կիրառվել է, ինչը հաստատում են նաեւ ՄԱԿ-ի փորձագետները: Սակայն առայժմ հայտնի չէ, թե կողմերից որն է դիմել այդ քայլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ նախագահը նշել է միաժամանակ, որ Մոսկվան ու Վաշինգթոնը սիրիական խնդիրը քննարկելու հարցում «փակուղի են» մտել:





























