ԿԺԴՀ առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն, ցնցել է համաքաղաքացիներին իր արտաքին տեսքով, որով ներկայացել է տեղական «Մորանբոն» համույթի համերգին:
Իր կարճ սանրվածքով Կին Չեն Ընի կինը խախտել է երկրի առաջնորդների կանանց ընդունված դրես-կոդը, որոնք միշտ երկար մազեր են ունեցել:
Բացի սանրվածքից, երկրի առաջին տիկինը փոխել է հագուստի ոճը: Նա տոնական միջոցառմանը մասնակցել է սպիտակ օձիքով կապույտ շապիկով: Փորձագետների խոսքով, դրանով նա փորձել է նմանվել Արեւմուտքի կանանց:
Հարավային Կորեայի լրագրողները նշում են, որ նոր իմիջը շատ սազում է Կիմ Չեն Ընի կնոջը, նա այդպես ավելի ոճային տեսք ունի, հաղորդում է Vesti.ru-ն:





























