Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը: Ըստ այդմ, Բրյուսելում մի շարք հանդիպումներ են նախատեսված ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այս տարվո նոյեմբերին Վիլնյուսում տեղի է ունենալու ԵՄ ղեկավարության եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսված է անդամ երկրներից մի քանիսի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղման մասին համաձայնագրի նախաստորագրումը: