Չինաստանը կրկին նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ չհարվածել Սիրիային եւ կոչ է արել քաղաքացիական պատերազմը կարգավորել քաղաքական եղանակով:
G20-ի գագաթաժողովի կուլիսներում Չինաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ռազմական գործողությունը Սիրիայում զգալի վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաեւ կհանգեցնի նավթի գների աճի, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Պեկինը դեմ է հանդես գալիս հակամարտության որեւէ կողմից քիմիական զենքի կիրառմանը եւ աջակցում է ՄԱԿ-ի կողմից անկախ եւ արդար հետաքննության անցկացմանը:





























