«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պՋոն Մարկ Պոմերշեյմի հետ եւ քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի:





























