Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հայտարարում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չպետք է վերացնի Ուկրաինան հին ավանդական կապերը Ռուսաստանի հետ եւ չպետք է Կիեւին կանգնեցնի ընտրության առջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ռուսաստանն ու Եվրոպան այսօր» դասախոսությամբ հանդես գալով Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական համալսարանի ուսանողների առջեւ, ԵՄ խորհրդի նախագահն ասել է. «Մենք ընդհանուր սահմաններ ունենք եւ հարեւաններ ենք: Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, որոնք հավասարապես կարեւոր են մեր երկուսի համար (Մոսկվայի եւ Բրյուսելի), պետք է իրենք որոշեն իրենց ուղին: Բայց մեր տեսանկյունից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինիայի համարչպետք է վնասի Ռուսաստանի հետ նրանց հին կապերին: Ինչո՞ւ դա պետք է «կամ-կամ»-ի հարց լինի»:





























