Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին սպանելու եւ նրա կառավարությունը տապալելու ծրագրեր ունենալու մեջ:
«Դեռ երբեք խնդիրները չեն լուծվել ռազմական ինտերվենցիայի միջոցով, իսկ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համաձայնությունը առաջին քայլն է Սիրիա ներխուժման համար»,-ասել է Մորալեսը, հաղորդում է Noticias24 պարբերականը:
Նրա կարծիքով՝ Օբաման իրեն «համաշխարհային ինտերվենտ» է համարում: Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է ռազմական գործողություն սկսել Սիրիայում, որպեսզի տիրանա նրա բնական ռեսուրսներին, հաղորդում է «ՌԻԱ նոովոստին»:




























