Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G-20 գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Ռուսաստանը օգնություն կտրամադրի Սիրիային, եթե նրան ռազմական հարված հասցնեն:
Խոսելով Օբամայի հետ հանդիպման մասին, ռուս առաջնորդն ընդգծել է, որ այն լավ մթնոլորտում է անցել, սակայն յուրաքանչյուրն իր կարծիքին է մնացել:
Նա նշել է, որ հանդիպումը կառուցողական էր եւ բովանդակալի: Նա նշել է, որ թեեւ համաձայն չէ Օբամայի փաստարկների հետ, սակայն երկխոսությունն առկա է եւ փորձում են վերլուծել իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի դեմ ռազմական օպերացիային կողմ են ԱՄՆ-ն, Կանադան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան եւ Թուրքիան:





























