Սիրիայում քիմիական զենքի կիրառումը սպառնում է ողջ տարածաշրջանին եւ չպետք է անպատասխան մնա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, G20-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ մի երկիր մտադիր չէ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում:

«Մենք քննարկել ենք նաեւ մեր ընդհանուր անվտանգությանը սպառնացող խնդիրը՝ սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը... Ասադի ռեժիմի կողմից անամոթաբար քիմիական զենքի կիրառումը միայն սիրիական ողբերգություն չէ»,-ասել է Օբաման, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ սիրիական ճգնաժամի վերջնական լուծումը պետք է լինի քաղաքական՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Նա նաեւ հայտարարել է, որ հարգում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժի կիրառումն անթույլատրելի համարելու վերաբերյալ կարծիքը, բայց համարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անգործության պայմաններում այդ սկզբունքը չի աշխատում:
Օբաման հայտարարել է, որ «աշխարհի անվտանգությունը եւ ԱՄՆ-ի անվտանգությունը» ստիպում են իրեն գործել Սիրիայի դեմ, հաղորդում է RT-ն:

ԱՄՆ նախագահը պատմել է նաեւ Պուտինի հետ հանդիպման մասին, նշելով. «Մենք տարաձայնություններ ունենք քիմիական զենք կիրառելու հարցում»: Նա նշել է, որ

«Մենք չենք կարող երկար սպասել, որովհետեւ ոմանք կարող են մտածել, որ քիմիական զենք են կիրառել եւ անպատիժ մնացել»,-ընդգծել է Օբաման: