NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Աննեթ Մոսկոֆյանի հոդվածը, որը հրապարակվել է «Asbarez»-ում:

Հայաստանը անկախություն ձեռք բերելուց ի վեր բախվում է բազմաթիվ խնդիրների հետ եւ, լինելով ցամաքային երկիր է, թշնամի հարեւաններներով  շրջապատված, հարուստ չէ բնական պաշարներով, սակայն փորձում է գոյատեւել:  Գոյատեւումը  այս փոքրիկ փխրուն պետության նպատակն է, եւ գերակայում է անվտանգության ցանկությունը:  Նա փրկվեց շնորհիվ  միջազգային օգնության, Սփյուռքում ապրող հայերի ներդրումների եւ աննշան օտարերկրյա ներդրումների :  Պետությանը պատկանող արդյունաբերության սեփականաշնորհման միջոցով, նրա ակտիվները վաճառվեցին կամ տրվեցին ռուսական ընկերություններին՝  այդքան անհրաժեշտ գազի եւ վառելիքի դիմաց:

Իր սահմանները Թուրքիայից եւ Ադրբեջանից պաշտպանելու եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու հարցում  Ռուսաստանն արժեքավոր դաշնակից է:  Ռուսաստանը տրամադրում այդ աջակցությունը,  քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր է: Այն տարածաշրջանում միակ դաշնակիցն է,  իսկ Վրաստանն ու Ադրբեջանը ավելի ու ավելի են ձգտում դեպի Արեւմուտք:  Բացի այդ, Ռուսաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն  ունի նավթով ու գազով հարուստ տարածաշրջանում առկայությունն ու գերիշխանությունը, որն ավանդաբար եղել է իր կայսերական վերահսկողության  ներքո: Ռուսաստանը նաեւ  ցանկանում է զսպել իր հին հակառակորդ Թուրքիային, ով ձգտում է  դառնալ տարածաշրջանային տերություն, ինպչես նաեւ վերահսկել ԱՄՆ - ի ազդեցությունը ընդլայնումը տարածաշրջանում:  Որպես դաշնակից Հայաստանի կորուստը  կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը կորստին:  Թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի սա շահավետ ռազմավարական դաշինք է, բայց այս փոխշահավետ համագործակցությունում Հայաստանը թույլ գործընկեր է:

90-ական թթ.-ի վերջերից Հայաստանը ձգտում է հնարավրություն ստանալ միանալ ԵՄ-ին: Հայաստանի եւ ԵՄ հարաբերություննրը կնպաստեին լիարժեք ժողովրդավարության անցմանը՝ ազդելով տնտեսական զարգացման, աղքատության կրճատման, դեմոկրատական կառույցների ամրապնդման եւ կառավարման վրա: Հայաստանի կողմից ընտրված ուղին տրամաբանական էր, քանի որ այդպիսին էր Արեւելյան Եվրոպայի մյուս երկրներում նկատվող միտումը, եւ այն թույլ կտար ազատվել հետխորհրդային կայսրությունից: Անպայման չէ, որ դա հակասեր Ռուսաստանի հետ հզոր ռազմական կապերին:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը փորձեց վախեցնել Հայաստանին Եվրասիական տնտեսակն միության մեջ ներգրավվելու հարցում. Պուտինի «զավակի» նպատակն է աշխարհում բարձրացնել իր հեղինակությունը, վերականգնել հետխորհրդային երկրնրում իր ազդեցությունը: Պարզ չէ, ինչ էր տեղի ունենում այս շաբաթվա սկզբին փակ դռներից այն կողմ Սարգսյանի ու Պուտինի միջեւ կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանին ձեռնտու կլիներ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում առկա դաշինքի պահպանումն ու ԵՄ միանալով տնտեսության զարգացումը: Սակայն դրա փոխարեն Սարգսյանը կտրուկ քաղաքական քայլ կատարեց եւ առանց ժողովրդի հանրաքվեի կամ Ազգային ժողովի քննարկամն կարեւոր որոշում ընդունեց, որը երկարաժամկետ հետեւանքներ կունենա:

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին հետեւողականորեն զիջումներ կատարելու միտում ունի: Հայաստանը կարող էր օգտագործել իր ռազմավարական նշանակությունը առավել ուժեղ եւ անկախ դիրք գրավելու հարցում: Սակայն ռուսամետ վերնախավի շահերը թույլ չեն տալիս երկրին տեսնել իրական անկախությունն ու իրագործել քաղաքականություն: Դրա փոխարեն նա վերածվեց Ռուսատանի գաղութի: Առավել հավասարակշռված բազմակողմանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օգտին կլիներ, սակայն վերջին որոշումները կործանեցին բոլոր հույսերը: