Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության սեյսմոլոգների տվյալով՝ երկրաշարժը 6,5 մագնիտուդ ուժգնությամբ է եղել, իսկ Սալվադորի նրանց գործընկերները հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 6,3:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գվատեմալայի Պահապիտա բնակավայրից վեց կմ հեռավորության վրա` Մեքսիկայի սահմանից 20 կմ հեռու: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 67,7 կմ խորությունում: Նույն շրջանում յոթ րոպե անց 5,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումների երկրորդ շարքն է գրանցվել:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն այս պահին դեռ չկա, հայտնում է lenta.ru-ն:
Կենտրոնական Ամերիկայի այն հատվածը, որտեղ գտնվում են Մեքսիկան եւ Գվատեմալան, երկրի ամենասեյսմիկ գոտիներից է, եւ այստեղ երկրաշարժերը բավականին հաճախ են տեղի ունենում:




























