Սիրիայում հնարավոր ռազմական գործողության անցկացմանը կողմ է ամերիկացիների 36%-ը։ Այս մասին են վկայում Gallup-ի հարցումները։ Միաժամանակ, դրան դեմ է  արտահայտվել պատասխանողների 51%-ը։ Եվս 13% -ը միանշանակ պատասխան չունի։

Gallup-ի վերլուծաբանները նշում են, որ ռազմական գործողությանն աջակցելու մակարդակը ամենացածրն է վերջին 20 տարվա համանման հարցումներից։

2001թ. Աֆղանստան ներխուժմանը կողմ էր ամերիկացիների 82%-ը, Իրաքի պարագայում՝  59%-ը։ Նախքան ընթացիկ հարցումը, ամենացածր արդյունքը գրանցվել էր Սերբիայի գործողության վերաբերյալ։  1999թ. բալկանյան երկրի դեմ հարձակմանը կողմ էր արտահայտվել ԱՄՆ-ի բնակչության 43%-ը։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 3-4-ին ԱՄՆ-ի բոլոր նահանգներում։ Վիճակագրական սխալը, ըստ Gallup-ի, չորս տոկոսը չի գերազանցում։

Միաժամանակ,, համաձայն Reuters/Ipsos-ի սեպտեմբերի 3-ի հարցման՝  Սիրիայում ռազմական միջամտությանը կողմ է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը 19%-ը։