NBA-ի նախկին աստղ Դենիս Ռոդմանը դարձյալ այցելել է ԿԺԴՀ եւ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 6-ին, իսկ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ռոդմանն արդեն ժամանել է Պեկին, սակայն առանց Քեննեթ Բեյի, կորեական ծագմամբ ամերիկացու, ով Հյուսիսային Կորեայում դատապարտվել է ուղղիչ աշխատանքների, եւ ում ակնկալվում էր, որ նա պետք է ազատեր:
ՑՏԱԿ հաղորդմամբ, քաղաքական գործչի ու մարզիկի միջեւ «սրտամոտ զրույց» է կայացել, որի ժամանակ Կիմ Չեն Ընը Ռոդմանին առաջարկել ցանկացած պահի այցելել: Նրանք նաեւ միասին ներկա են եղել բասկետբոլի հանդիպման, որի երկրպագու է հանդիսանում հյուսիսկորեական առաջնորդը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կիմ Չեն Ինը Փհենյանում Դենիս Ռոդմանի պատվին ճաշկերույթ է կազմակերպել: Ի պատասխան ամերիկացի մարզիկ, Բաասկետբելի ազգային ասոցացիայի հնգակի չեմպիոնը Կիմ Չեն Ընին ու նրա տիկնոջը՝ Լի Սոլ Չժուին նվեր է մատուցել:
Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ 52-ամյա նախկին մարզիկը հայտնել է, որ իրեն չի հուզում հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի վերաբերյալ ուրիշների կարծիքը: «Մենք նրա հետ հավերժ ընկերներ ենք»,- հաղորդել է Ռոդմանը: Նրա խոսքով, Կիմ Չեն Ինը բասկետբոլի հավատարիմ երկրպագու է, եւ հնգօրյա այցելության ընթացքում իրենց հաջողվել է զրուցել «աշխարհի ու սպորտի մասին»:
Ինչ վերաբերում է Քենեթ Բեյին, ապա NBA-ի հնգակի չեմպիոնի խոսքով ինքը ամենեւին էլ դրա համար չէր մեկնել ԿԺԴՀ: «Դա իմ աշխատանքը չէ, հարցնել Քենեթ Բեյի մասին»,- հայտնել է Ռոդմանը, սակայն ավելացրել է, որ ցավում է այն մասին, որ Բեյն ազատազրկման մեջ է: «Հարցրեք այդ մասին Օբամային»,- ասել է Ռոդմանը՝ Բեյի ճակատագրի վերաբերյալ հարցին պատասխանելիս, հաղորդում է «Gazeta.ru»-n:
Սպորտսմենը այցելել է Փհենյան, չնայած, որ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունները լարված են: Այս անգամ Ռոդմանին Հյուսիսային Կորեայում ուղեկցում էին կանադական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Պետեր Սփեյվերը, Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Դուգլաս Թերվիլինջերը եւ Prince ֆինանսական ընկերությունից Քրիստոֆեր Վոլոն:
Այս տարվա ընթացքում սա Ռոդմանի արդեն երկրորդ այցելությունն է, փետրվարին նա Կիմ Չեն Ինի հետ հետեւում էր ամերիկյան ցուցադրական Harlem Globetrotter ակումբի եւ ԿԺԴՀ ազգային հավաքականի միջեւ բասկետբոլային հանդիպմանը: Խաղն ավարտվեց ոչ ոքի, որից հետո բասկետբոլի լեգենդի պատվին տոնական ճաշկերույթ է կազմակերպվել:





























