Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանը այցելել է հայրենի Արցախ:
Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Մարիա Շահումյանին եւ նրա հետ միասին մասնակցել հայտնի գործչի անվան պուրակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես հայտնում են NEWS.am -ին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը ողջունել է Մարիա Շահումյանին իր նախնիների հողում` կարեւորելով պատմական հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հյուրեր արտերկրից, պաշտոնատար այլ անձինք:





























