Հայաստանում սպառողական գների ցուցանիշը, որը հաշվարկվել է 470 ապրանքերի ու ծառայությունների հիման վրա, այս տարվա ամիսների ընթացքում նկատելիորեն աճել է: Այսպես, սղաճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է հունվարին՝ 2,6 տոկոս, իսկ առավելագույնը՝ 9,3 տոկոս:

Գրեթե նման իրավիճակ էր սննդամթերքի դեպքում, որը հունվարին մեկնարկեց 1,6 տոկոս ցուցանիշով: Տարբերությունն այն էր, որ առավելագույնը գրանցվեց հուլիսին(10.3 տոկոս), իսկ օգոստոսին՝ 10,0 տոկոս: Նշենք, որ հաշվարկի բազան, հատկապես սննդամքերքի դեպքում ընդարձակ է:

Օգոստոսին երկնիշ թվով թանկացել են սոցիալական նշանակության այլ ապրանքների եւ ծառայությունների խմբեր. «բնակվարձը, վառելիքը, էլեկտրաէներգիան» եւ առողջապահական ծառայությունները, դեղորայքի հետ միասին, համապատասխանաբար 18.5 տոկոս եւ 11.1 տոկոս: Այսպիսով, սոցիալական սղաճը, այսպես կոչված, «սողացողից» (10 տոկոսից պակաս) վերածվեց  «արագացատկի» (10-ից բարձր):Այդուհանդերձ զարգացած երկրների շարքում սղաճը բավական ցածր տեմպերով է բնութագրվում: Գերմանիայի վիճակագրական դաշնային վարչության տվյալներով. Երկրում սպառողական գները ընթացող տարվա օգոստոսին աճել են տարվա կտրվածքով 1.6 տոկոսով:

ԱՄՆ-ում, հուլիս ամսվա վիճակով, սպառողական գները մեկ տարում աճել են 2 տոկոսով: Հետխորհրդային միջավայրում նույնպես նմանատիպ ցուցանիշներ են:Հարեւան Վրաստանում օգոստոս ամսվա տվյալներով սղաճը կազմել է միայն 0.4 տոկոս: Հետաքրքիր է այն փաստը, որ համեմատաբար ցածր սղաճի պայմաններում Վրաստանի ազգային բանկն իր տոկոսադրույքը իջեցրել է մինչեւ 3.75 տոկոսի:Այդուհանդերձ Հայաստանի կենտրոնական բանկը, որի հիմնական նպատակը երկրուկ կայուն գների ապահովումն է, սղաճի զսպան համար տոկոսադրույքը բարձրացրել է 8 տոկոսի:Ռուսաստանում 1-ին կիսամյակի տվյալներով, սղաճը (3.5 տոկոս) հինգ անգամ գերազանցում է ԵՄ միջին ցուցանիշը(0.7 տոկոս):

Ընդ որում սննդամթերքի գները ԵՄ 2.2 տոկոսի դիմաց թանկացել են 4.4 տոկոսով:Սղաճի հիմնական պատճառը կոռապցիան է(պաշտոնյաների կողմից կաշառքները պյամանավորում են ապրանքների ինքնարժեքը), ինչպես նաեւ մենաշնորհային կազմակերպությունների կողմից սակագների բարձրացումը: Հավելենք, որ Ռուսաստանում 2-րդ կիսամյակի սղաճի կանխատեսումները հուսադրող չեն, որը պայմանավորում է տնտեսության մի շարք ոլորտներում արտադրողների կողմից գների զգալի բարձրացումը:

Սմբատ Գրիգորյան