Մենք ողջունում ենք Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը:
«Ամեն ինչ մեզ համար՝ եւ մաքսային ձեւակերպման հեշտացումները, եւ ապրանքի ազատ տեղաշարժի հնարավորությունը, եւ շշերի ներմուծումը, եւ ազատ գովազդային գործունեությունը, նպաստավոր են դառնում: Մենք մաքսային միություն ենք կազմում այն շուկաների հետ, որտեղ մեր վաճառքի 70%-ն է կենտրոնացած; Սրանից այն կողմ երազել չէր էլ կարելի՝ մեր տեսանկյունից»,- ասաց Ա. Գրիգորյանը:





























