Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկները առաջնահերթություն կստանան նախկին ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների փոխհատուցման գործընթացում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ այդ առաջարկն արդեն հաշվի կառնվի 2014 թ. բյուջեի նախագծում:

Նա հիշեցրեց, որ նման առաջնահերթություն 2010 թվականին սահմանվել է հայրենական պատերազմի վետերանների համար, որից օգտվել են հազարավոր վետերաններ:

Հ. Մարգարյանը նաեւ հայտարարեց, որ առաջարկ ունեն՝ երիտասարդ ամուսիններին միանվագ գումար հատկացնել ամուսնության գրանցման ընթացքում, ինչպես դա արվում է Լեռնային Ղարաբաղում: Նրա տեղեկացմամբ՝ կառավարությունը պաշտպանում է այն տեսակետը, որ գումարը պետք է հատկացնել առաջին երեխայի ծննդյան դեպքում՝ ծնելիության խթանման համար: