«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0, 16%-ով կամ 0,67 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 3,6 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 407 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կայուն էր եվրոյի նկատմամբ, որին նպաստել է Սիրիայի վրա հարձակման մասին որոշման բացակայությունը: Եվրոն այսօր սակարկվել է 1,3268 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,9629 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: