Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն պաշտոնական այցով ժամանում է Հայաստան:

ՎԱԲ-ը հայտնում է, որ Գեորգի Կադագիձեն կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Բալկանների եւ Սեւծովյան տարածաշրջանի կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Հայաստանում՝ սեպտեմբերի 12-14-ը: Հանդիպման գլխավոր քննարկվող թեման  է՝ «Հետճգնաժամային դասեր. Նոր մոտեցումներ եւ ապագա մարտահրավերների հաղթահարման նոր ուղիներ»: Հանդիպման մասնակիցները նաեւ կքննարկեն ֆինանսատնտեսական բնագավառի արդիական շատ այլ հարցեր, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: