Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Դմիտրի Վիշերնեւին սպանողը դեպքի վայրից հեռացել է տրոլեյբուսով, ականատեսներին վկայակոչելով հայտնում են աբխազական լրատվամիջոցները:

Ըստ նրանց՝ հանցագործը սկզբում ցանկացել է տաքսի նստել, բայց, մինչ վարորդները վիճում էին, թե ով է տանելու, մոտեցել է տրոլեյբուսը, որով էլ նա մեկնել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականատեսներին հարցաքննած իրավապահ մարմիններին հաջողվել էր ստանալ մարդասպանի արտաքինի  մոտավոր նկարագրությունը: Կազմվել էր ֆոտոռոբոտ: Դատախազությունում նշել են, որ հանցագործն ինքնավստահ է գործել, չի փորձել որեւէ կերպ քողարկել դեմքը: Ենթադրվում է, որ մարդասպանը եկվոր է եղել: Հայտնի է, որ ավելի վաղ նա տեղի բնակիչներից հարցրել էր դիվանագետի տան ճանապարհը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վիշերնեւի սպանության դրդապատճառը դեռ միանշանակ չի պարզվել: Քննությունը չի բացառում, որ դիվանագետը կարող էր սպանվել աբխազական անշարժ գույքի շուրջ կոնֆլիկտների պատճառով:

Սուխումում սպանվել է ռուսական հյուպատոսության առաջին քարտուղարը

«Կոմերսանտ». Սուխումում ռուս դիվանագետին սպանել են անշարժ գույքի համար