Այս բաժակը ծանոթ է բոլորին, ով ապրել է Խորհրդային միությունում. այն թողարկվել է 70 տարի առաջ՝ 1943թ.-ի սեպտեմբերի 11-ին Գուս-Խրուստալում: Արտասովոր բաժակի ձեւավորումը վերագրում են հայտնի քանդակագործ Վերա Մուխինային, ով խորհրդային մեկ այլ խորհրդանիշի՝ «Աշխատավորի եւ կոլխոզուհու» հուշարձանի հեղինակն է:

Հենց նա է այս արտադրանքի անսովոր տեսքի հեղինակը. Բաժակն ունի 16 հարթեցված սահմանագծեր եւ յուրահատուլկ շրջանակ: Նրա ծավալը կազմում էր 250 միլիլիտր: այս ձեւավորումը բացատրվում է ոչ միայն էսթետիկական սկզբունքներով, այլ գործառնությամբ: Այն ամուր է նախատեսված է նրա համար, որ մեկ մետր բարձրությունից ընկնելով բետոնե հատակին չի կոտրվի(հարթ պատերով բաժական անպայման կկոտրվի): Վերջապես, այս բաժակները պետք էին իրենց լվացման մեքենայի պարզության համար, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Խորհրդային միությունում շերտավոր բաժակը մարդուն ուղեկցում էր օրորոցից մինչեւ գերեզման. Բոլոր հիվանդանոցները, մանկապարտեզները,  հանրային սնունդն ու բանակը օգտագորխում էին այդ բաժակները: Խոհանոցում այն կիրառվում էր որպես չափման միավոր: Ժամանակի ընթացքում շերտերը դարձան 22, իսկ ապակին՝ առավել բարակ:

Ժամանակակից կյանքում շերտավոր բաժակը նույնպես պահանջված է, հաղորդում է «Vesti.ru»-ն: Ռուսաստանում այն արտադրում են միայն Գուս-Խրուստալի ապակու գործարանում: Այն հաճույքով գնում են Ռուսաստանում եւ ԽՍՀՄ նախկին պետություններում՝ Ուկրաինայում եւ Ղազախստանում: Սպառողները նույնն են՝ մանկապարտեզներն ու դպրոցներ, ինչպես նաեւ էժան հանրային սնունդի կետերը: