«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում ներկայում օրական 500 մետր բետոնացվում է երկու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը; Նրա տեղեկացմամբ՝ մինչեւ տարեվերջ աշխատանքների 60%-ը կիրականացվի (մոտ 60 մլն դոլար); Ներկայում իրականացվում է Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ հատվածների շինարարությունը: Ծրագիրն իրականացնոմ են ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունները:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը 556 կմ երկարությամբ մայրուղու կառուցման ներդրումային ծրագիր է՝ Մեղրի-Երեւան-Բավրա: Ծրագիրը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը: