Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին առավելություններ կտա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Լինելով տնտեսագետ, բավականին շատ աշխատել եմ այդ ուղղությամբ, միանալը շատ դրական տնտեսական առավելություն կարող է տալ: Հետագայում մանրամասն կներկայացնեմ, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասաց Գ. Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու մտադրության մասին: