2014-ին Բելառուսը Ռուսաստանից հազար խորանարդ/մետր գազի դիմաց վճարելու է 175 դոլար: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:

Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանից վառելիքը ներմուծվում է հազար «քառակուսին» 163 դրամով: Նա նշել է, որ գինն ավելանալու է՝ հաշվի առնելով նավթի գների թանկացումը:

Ինչպես Սեմաշկոն է ընդգծել «Գազպրոմի» ղեկավարի հետ հանդիպումից հետո, ապագայում Բելառուսը ամենաէժան գազն է ստանալու: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանում ռուսական գազը հաշվարկվելու է 1հազար ք/մ դիմաց 189 դոլարով: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ ռուսական «Գազպրոմը» Հայաստանին գազ մատակարարում էր 270 դոլարով, սակայն հայկական կողմը բանակցել է այդ գինը 30 տոկոսով սուբսիդավորելու ուղղությամբ:

Գազի գինը փոփոխության չի ենթարկվի. Արմեն Մովսիսյան