Երբ կանայք գնում են թանկարժեք պայուսակներ կամ նմանատիպ այլ բարձրակարգ իրեր, Մինեսոթի համալսարանի գիտնականների խոսքով, նրանք այդ կերպ փորձում են հեռացնել հակառակորդների ու պահպանել հարաբերությունները տղամարդու հետ: Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել, որոնց ժամանակ խնդրել են կանանց պատկերացնել, թե ինչպես են նրանց զուգընկերները խնջույքի ժամանակ այլ կանանց սիրահետում:
Դրանից հետո գնահատվում էր կանանց ձգտումը ձեռք բերել թանկարժեք իրեր, որը դիտարվում էր տղամարդու հետ հարաբերությունները պահպանելու ցանկության տեսանկյունից, գրում է US News-ը: Արդյունքում հիմնական խմբի կանայք պատկերում էին բարձրակարգ ապրանքանիշերի պայուսակներ, կոշիկներ, շապիկներ ու ավտոմեքենաներ եւ կրկնակի անգամ ավելի մեծ, քան ստոգվող խմբի կանայք, հաղորդում է MedDaily.ru-ն:
Մասնակիցները նաեւ խոստովանել են, որ իրենք չէին սիրահետի տղամարդկանց, որոնց կանայք թանկարժեք հագուստ են կրում: Նրանց կարծիքով կնոջ արտաքին տեսքը վկայում է նրա տղամարդու նվիրվածության մասին: Իմաստն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք, առաջին հերթին, թանկարժեք հագուստներ կրում են իրենց սեռի ներկայացուցիչների համար:
Դիզայներական պայուսակները մյուս կանանց համար յուրահատուկ ազդանշան են: Նրանք թույլ սեռի ներկայացուցիչներին դարձնում են ավելի երջանիկ, խոսում են նրանց կարգավիճակի մասին եւ հեռացնում են հակառակորդուհիներին, հայտարարում են հոգեբանները:




























