Հայաստանի ազգային պատկերասրահում, սեպտեմբերի 19-ին, ժամը 15-ին, Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, տեղի կունենա Դետրոյթի «Ալեք եւ Մարի Մանուկյան» թանգարանի ցուցանմուշները ներկայացնող պատկերագրքի շնորհանդեսը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհանդեսին կմասնակցեն «Ալեք եւ Մարի Մանուկյան» թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Երվանդ Ազատյանը, թանգարանի համակարգող Լյուսի Արտաշը, պատկերագրքի հրատարակիչ Ալիս Նիկողոսյանը եւ այլք: