Աթենքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հույների եւ ալբանացիների միջեւ: Անկարգությունները սկսվել են Մոնաստիրակիի շրջանում, որը տեղակայված է քաղաքի ամենակենտրոնում: Բախումների արդյունքում արդեն 6 մարդ է զոհվել, ձերբակալվել է՝ 89-ը, հաղորդում է «Աթենական լրատվական գործակալությունը»:
Գիշերը սկսված հակամարտությունը վերածվել է հարաբերությունների պարզաբանման: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել են 4 ալբանացիներ եւ 2 իտալացի զբոսաշրջիկներ, որոնք փորձել են բաժանել կռվողներին, հաղորդում է «Pravda.Ru»-ն:
Դեպքի վայր են եկել բազմաթիվ ոստիկաններ: 89 մարդ ձերբակալվել է, նրանց տարել են Աթենքի ոստիկանության գլխավոր բաժանմունք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























