Սեպտեմբերի 19-21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդրոյեւսկին եւ նախարարության արտաքին կապերի վարչության պետ Մարչին Լապցինսկին:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակն է ամրապնդել հայ-լեհական մշակութային կապերը, հստակեցնել 2014 - 2016 թթ. հայ-լեհական մշակութային համագործակցությունը, քննարկել 2014 թ. Լեհաստանի Սոպոտ քաղաքում անցկացվելիք Հովհ. Այվազովսկիի, իսկ Երեւանում` Թ. Ակցենտովիչի ցուցահանդեսների անցկացման հարցերը, դիտարկել՝ ԵՄ շրջանակներում համատեղ մշակութային ծրագրեր իրականացելու եւ հայտեր ներկայացնելու գործընթացները: