Քիմիական զենքից հրաժարվելու դիմաց Սիրիայի իշխանությունները Արեւմուտքից պետք է պահանջեն դադարեցնել զինված խմբավորումներին օգնելը:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա՝ թեեւ լրատվամիջոցները տեսագրություն էին տարածել, որում երեւում է, որ զինված ընդդիմադիրները հակագազերով քիմիական զենք են կիրառում, ոչ ոքի արդեն չի հուզում՝ հատկապես ով էր քիմիական զենք կիրառել՝ զինված ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը, քանի որ պաշտոնական Դամասկոսը հայտարարել է քիմիական զենքը հանձնելու մասին:
Նշենք, Սիրիայում ընդդիմադիրների կողմից քիմիական հարձակումների մասին բազմիցս հայտարարել է Ռուսաստանը՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելով: Սակայն Արեւմուտքը դրան ուշադրություն չի դարձնում:





























