Իրաքի հյուսիսում՝ Բաղդադում, սեպտեմբերի 18-ին բազմաթիվ մարդիկ հերթական ահաբեկչության զոհ են դարձել: 40 մարդ վիրավորվել է, երեքը՝ զոհվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ուժային կառույցները հաղորդել են, որ ականավորված ավտոմեքենան առավոտյան ժամերին պայթեցվել է Բաղդադում, ինչի զոհ է դարձել մեկ մարդ:

Դրանից հետո ականավորված եւս մեկ մեքենա պայթել է Տուզ-Հուրմաթու քաղաքում, որը իրաքյան մայրաքաղաքից 170կմ հեռավորությամբ է գտնվում: Այդ ահաբեկչությանը զոհ է դարձել երկու մարդ, որոնք տեղում զոհվել են:

Սեպտեմբերի 17-ին մի քանի ահաբեկչության ընթացքում զոհվել է մոտ 40 մարդ: