ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթս նահանգում, դատապարտվել է մի բրիտանացի, որին մեղադրում են մանկապղծության եւ երեխայի առեւանգումը նախապատրաստելու եւ նրան սպանելու մեջ: Ապացուցվել է, որ չարագործը մտադիր էր կանիբալիզմի ակտ իրականացնել: Նա բանտում կանցկացնի 320 ամիս: Դրանից հետո նա կարտաքսվի իր հայրենիք:

40-այա բրիտանացին ամիսներ շարունակ առեւանգման եւ սպանության մանրամասները ինտերնետում քննարկել է ամերիկացի Մայքլ Առնետի հետ:

Հետաքննությունը պարզել է, որ նա իր տան նկուղում երկաթե վանդակ է տեղադրել, մտադիր է եղել բռնաբարել զոհին, իսկ սպանելուց հետո մարմնի տարբեր հատվածներ սննդի մեջ օգտագործել: Խուզարկության ժամանակ նրա նկուղում հայտնաբերվել է նաեւ մի սենյակ, որտեղ նա պահել է կտտանքների համար նախատեսված տարբեր գործիքներ եւ հարմարանքներ:

Նրա մոտից առգրավել են մի քանի համակարգիչներ՝ մանկական պոռնոգրաֆիկ ֆայլերով, որոնք նա ինտերնետում փոխանակել է այլ մանկապիղծների հետ, հաղորդում է NEWSru.com-ը:

Իրականացրած օպերացիայի շնորհիվ հաջողվել է փրկել հարյուրից ավել երեխաների: