Ֆրանսիայում ձերբակալվել է 10 գրպանահատներից բաղկացած բանդա, որոնց կասկածում են փարիզյան տարբեր թանգարաններում զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ: Ձերբակալվածները 21-35 տարեկան են

Գրպանահատներն իրենց հանցավոր գործունեությունը ծավալել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լուվրը, Օրսե թանգարանը, Վերսալը եւ Էյֆելյան աշտարակը: Նրանց հասույթն օրական կարող էր կազմել մինչեւ 2000 եվրո: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:

Հետաքննության տվյալներով՝ գրպանահատները հագնվել են զբոսաշրջիկների նման եւ կասկածներ չառաջացնելու համար միշտ մուտքի տոմսեր են գնել: Կողոպուտն իրականացնելով՝ նրանք արագ ձուլվել են ամբոխին եւ աննկատ հեռացել: